Բաքու. Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների մասին բանաձևի ընդունումը կվնասի տարածաշրջանային գործընթացներին19 հունվարի 2012 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում «մտավախություն» կա, որ Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների վերաբերյալ բանաձևի ընդունումը կվնասի տարածաշրջանային գործընթացներին: Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Քելլերին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն են կանչել, որտեղ նա հանդիպել է ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովի հետ, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ինչպես հաղորդում է գործակալությունը, դեսպանին «հասկացրել են», որ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դիտարկումը լրջորեն մտահոգում է Ադրբեջանին, և նման օրինագծի ընդունումը կարող է բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանային գործընթացների վրա: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ստորին պալատի կողմից ընդունվել է 2011թ. դեկտեմբերի 22-ին: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Այս որոշումից հետո Անկարան հետ է կանչել իր դեսպանին Ֆրանսիայից և սպառնում է լիովին խզել հարաբերությունները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |