Վեյկ-ան-Զեեում 5-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել

Վեյկ-ան-Զեեում 5-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել

PanARMENIAN.Net - Վեյկ-ան-Զեեում «Տատա սթիլ» շախմատային փառատոնի 5-րդ տուրից հետո հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել: Այս տուրում նա միավորներ է կիսել հոլանդացի Լյուկ Վան Վելիի հետ և հավաքել է 3.5 միավոր:

Նույնքան միավորներ ունի նաև Մանգուս Կարլսենը` Նորվեգիա, ով ոչ ոքի է խաղացել Անիշ Գիգիի հետ: 3-ական միավոր ունեն Գիգին և Վասիլի Իվանչուկը` Ոիկրաինա, ով 5-րդ տուրում հաղթել է Վուգար Հաշիմովին` Ադրբեջաբն:

6-րդ տուրում Արոնյանը կխաղա Հաշիմովի դեմ, իսկ Կարլսենը` Դավիդ Նավարայի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---