ՅՈւՆԵՍԿՕ-ում կքննարկվեն արաբական գարնան արդյունքները![]() 20 հունվարի 2012 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 24 ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կկայանա համաժողով` «Արաբական գարունը մեկ տարի անց. եգիպտական հեռանկարներ» անվամբ: Մասնակիցները կփորձեն վերլուծել վերջին տարվա իրադարձությունները և դրանց ազդեցությունը նոր քաղաքական, սոցիալական, մշակութային և կրթական իրողությունների վրա: Կոնֆերանսին կմասնակցեն իրավապաշտպաններ, քաղաքագետներ, գրողներ և լրագրողներ: Բոլոր ցանկացողները կկարողանան հետևել համաժողովի ընթացքին և հաղորդակցվել նրա մասնակիցների հետ Twitter-ի միջոցով: Կոնֆերանսի ծրագրում լինելու է հայտնի եգիպտական խմբի ելույթ, որը մասնակցել է հեղափոխությանը: Երաժիշտների երգացանկը ներառում է ինչպես արաբալեզու դասական, ազգային և սուֆիստական երգեր, այնպես էլ ստեղծագործություններ, որոնք գրվել են 2011-ին Թահրիր հրապարակում հեղափոխության ընթացքում: Համաժողովի ժամանակ գործելու է «18 օր մարտերում» վերնագրով ցուցահանդես` նվիրված եգիպտական հեղափոխությանը: Այնտեղ ներկայացվելու են տեսահոլովակներ, լուսանկարներ, ստերեոսլայդեր, ինչպես նաև եգիպտացի նկարիչների նկարներ, լուսանկարներ և գրաֆֆիտի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |