Աշխարհում կա մոտ 2,1 միլիարդ ինտերնետ օգտագործող![]() 20 հունվարի 2012 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի ինտերնետ օգտագործողների թիվը հասել է 2,1 միլիարդի 2011-ին։ Ըստ The Royal Pingdom-ի կազմած ուսումնասիրության, աշխարհի ինտերնետ օգտագործողները կեսը ապրում են Ասիայում։ Միայն Չինաստանում կա 485 միլիոն օգտագործող։ Եվրոպական երկրներին այս վիճակագրության 23%-ն է բաժին ընկնում, 13%-ը Հյուսիսային Ամերիկայից են և 10%-ը Լատինական Ամերիկայից։ Աֆրիկայից, Միջին Արևելքից և Ավստրալիայից ինտերնետ օգտագործողների քանակը 6%, 3% և 1% է։ Ըստ նույն ուսումնասիրության, ողջ աշխարհի բնակչության միայն 36%-ն ունի ինտերնետ հասանելիություն։ Ինտերնետ օգտագործողների ուղիղ կեսը երիտասարդ են՝ 25 տարեկանից ցածր։ Համացանցում կա ավելի քան 555 միլիոն կայք, մոտ 300 միլիոնը դրանցից ստեղծվել է 2011-ին։ Ընդհանուր աշխարհում կան 3,15 միլիարդ էլեկտրոնային փոստի հասցեներ, որը 1,5 անգամ ավելի է աշխարհի ինտերնետ օգտագործողների թվից և այդ բոլոր էլնամակների ավելի քան 70%-ը սպամ նամակներ են։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |