Մեկնարկել է ԼՂՀ Հադրութ քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման ծրագիրը![]() 20 հունվարի 2012 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Հեռուստամարաթոն 2011-ի «Ջուր պարգևիր, կյանք նվիրիր» կարգախոսի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը Լեռնային Ղարաբաղում մեկնարկել է Հադրութ քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման ծրագիրը: Ծրագիրը համաֆինանսավորում են Հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմինը` ի դեմս լոսանջելեսաբնակ բարերարներ տեր և տիկին Ջերարդ և Փաթրիշիա Թրփանջյանների, և ԼՂՀ կառավարությունը: 2008-ին Հիմնադրամի կառուցած Արջաղբյուր-Հադրութ 22կմ երկարությամբ ջրագծի շնորհիվ խմելու ջուրը հասնում է շրջկենտրոն: «Ներքին ցանցի կառուցումը կամբողջացնի ծրագիրը` ջուրը հասցնելով սպառողին»,- ասել է ԼՂՀ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Էդիկ Դավթյանը: Կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են: Ծրագրով նախատեսվում է կառուցել շուրջ 33կմ երկարություն ունեցող ներքին ցանց, պոմպակայան և 2 ջրամբար, վերանորոգել 1970-ականներին կառուցված խորքային հորը, ջրավազաններն ու քյարիզները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |