Մարտի 7-ին մեկնարկում է երգչուհի Իրինա Ալեգրովայի հրաժեշտի շրջագայությունը![]() 20 հունվարի 2012 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, հայկական ծագմամբ երգչուհի Իրինա Ալեգրովան այսօր տոնում է տարեդարձը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Մարտի 7-ին «Օլիմպիական» մարզահամալիրում մեկնարկում է նրա հրաժեշտի շրջագայությունը: Երգչուհին երգում է արդեն մոտ 20 տարի, ունի 13 անհատական ձայնասկավառակ և հազարավոր ելույթներ` աշխարհի տարբեր ծայրերում: Երգչուհին բազմիցս դարձել է հեղինակավոր մրցանակների դափնեկրի. «Օվացիայի», «Տարվա երգի» և «Ոսկե կամերտոնի» մրցանակակիր է: Նրա բազմաթիվ երգեր անընդհատ հնչում են ռադիոյում: Արտիստուհին համագործակցել է լավագույն երգահանների և բանաստեղծների հետ` Իգոր Կրուտոյի, Իգոր Նիկոլաևի, Իլյա Ռեզնիկի, Դավիթ Տուխմանովի, Ռիմա Կազակովայի և Օսկար Ֆելցմանի հետ: Մոսկովյան համերգը կոչվում է «Հրաժեշտի շրջագայություն: Շոու ընկերների և հյուրերի մասնակցությամբ »: Երգչուհին խոստացել է կատարել իր գրեթե բոլոր հիթերը, ինչպես նաև բոլորովին ներ երգեր: Կլինեն նաև անակնկալներ: Մեկ տարվա ընթացքում Ալեգրովան հանդես կգա Ռուսաստանի, ԱՊՀ-ի, Եվրոպայի և Ամերիկայի քաղաքներում: Բեմը լքելու իր որոշման մասին երգչուհին բարձրաձայնել էր նախորդ տարվա վերջում: «Որոշել էի, որ կհեռանամ համերգային կյանքից, եթե չկարողնամ աշխատանքս անկեղծորեն 250 տոկոսով կատարել, ինչպես 5 տարի առաջ»,-ասել է նա: Հավանաբար, երգչուհին մտադիր է կատարել խոստումը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |