ԵԱԶԲ-ն Արարտբանկին է տրամադրել 4 մլն դոլար արժողությամբ վարկային միջոցներ![]() ![]() PanARMENIAN.Net - Հունվարի 20 Երևանում, «Արարատբանկ» ԲԲԸ և Եվրասիական զարգացման բանկի միջև 4 մլն դոլար արժողությամբ վարկային պայմանագիր է ստորագրվել, որն ուղղված է լինելու փոքր և միկրոբիզնեսի ֆինանսավորմանը: Պայմանագիրը ստորագրել են Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը և ԵԱԶԲ-ի վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբանը: «Դա ԵԱԶԲ համագործակցության նոր հնարավորություն և ուղի է»,փաստաթղթի ստորագրումից հետո ասել է Աշոտ Օսիպյանը: Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ համագործակցության առաջին քայլերն իրենց շարունակությունը կգտնեն նաև միջին և խոշոր բիզնեսի ֆինանսավորման ոլորտում: Ինչպես հայտնել է բանկի ղեկավարը, ԵԱԶԲ կողմից տրամադրված վարկային միջոցները տրվելու են տարեկան 12-14 տոկոսադրույքով` 3-5 տարի ժամկետով: Վարկավորման առաջնային ուղղություններից նա առանձնացրել է արդյունաբերության, գյուղատնտեսության մշակման, ծառայությունների և առևտրի ոլորտները: Իր հերթին Ժուրբանը հավելել է, որ բանկը մտադիր է զարգացնել իր ներկայությունը Հայաստանում և խորացնել համագործոկցությունը: «ԵԱԶԲ հանդես է գալիս երկրում փոքր բիզնեսի զարգացմանը նպաստողի դերում»,-ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |