Ճգնաժամը Հունաստանին ստիպել է «վաճառել» Ակրոպոլիսը

Ճգնաժամը Հունաստանին ստիպել է «վաճառել» Ակրոպոլիսը

PanARMENIAN.Net - Չարաբաստիկ ճգնաժամը ստիպել է Հունաստանին «վաճառել» Ակրոպոլիսը: Հունական կառավարությունը մասնավոր անձանց և ընկերություններին թույլատրել է վարձակալել Ակրոպոլիսը` ֆոտոնկարահանումների և «այլ միջոցառումների» անցկացման համար: Օրական վարձակալության գումարը կկազմի 1600 եվրո: Ծառայությունից կարող են օգտվել նաև բողոքի ակցիայի մասնակիցները, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ավելին, առաջիկայում իշխանությունները կկազմեն 117 օբյեկտներ ներառող ցուցակ, որոնք հնարավոր կլինի վարձակալել: Գինը կախված կլինի կոնկրետ հուշարձանի պատմական արժեքից: Բացի այդ, եթե օբյեկտների նկարներն օգտագործվեն կոմերցիոն նպատակներով, վարձակալողը հունական կառավարությանը ստիպված կլինի վճարել հավելյալ գումար:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---