ԼՂՀ ՊԲ 20-ամյակի զորահանդեսին 2007 թվականի համեմատ կրկնակի ռազմական տեխնիկա է մասնակցելու20 հունվարի 2012 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովն այսօր գումարել է իր անդրանիկ նիստը: Տեղի են ունեցել քննարկումներ, համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ ձեռք բերվել նախնական պայմանավորվածություններ: Միջոցառումների վերջնական ցանկը կազմելու համար հանձնաժողովն ունի 15 օր: Ինչպես նիստի ժամանակ նշել է հանձնաժողովի նախագահ, Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, արդեն առանձին պատրաստ է զորահանդեսի պատրաստման պլանը և պարզ է՝ ինչ անձնակազմով է անցնելու զորահանդեսը: «Զորահանդեսին նպատակահարմար է մասնակցեն Ազգային անվտանգությունը, Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը, Ազատամարտիկների միությունը երկու շարասյան կազմով, բանակի, Հայրենական մեծ պատերազմի վետերանները և բանակի ստորաբաժանումները»,- նշել է Հակոբյանը: Զորահանդեսին մեծ քանակությամբ սպառազինություն և ռազմական տեխնիկա կմասնակցի, և 2007 թվականի զորահանդեսի ծավալներին կգերազանցի կրկնակի: Ստեփանակերտի քաղաքապետարանը կհոգա, որ մայրաքաղաքը տոնական տեսք ստանա և խցանումներ չառաջանան զորահանդեսի և տոնական միջոցառումների օրերին: Առանձին տոնական միջոցառումների ցանկ է հաստատվելու Ստեփանակերտի յուրաքաչնյուր համայնքի և Արցախի շրջանների համար: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |