Աշխարհում կա ավելի քան 250 միլիոն Android սարքավորում20 հունվարի 2012 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Ըստ Google ընկերության գործադիր տնօրեն Լարի Փեյջի հայտնած վիճակագրական տվյալների, ողջ աշխարհում Android բջջային օպերացիոն համակարգով աշխատող սարքերի քանակը անցել է 250 միլիոնը։ Այս մասին Փեյջը հայտարարել է ընկերության ֆինանսական հաշվետվության ժամանակ։ Վերջին եռամսյակի հետ համեմատած այս ցուցանիշն աճել է 50 միլիոնով։ Հիշենք, որ դեկտեմբերին Android-ի գլխավոր տնօրեն Էնդի Ռուբինը հայտնել էր, որ օրական ակտիվանում է ավելի քան 700 000 Android սարքավորում։ Մեկ տարում այս ցուցանիշն աճել է ավելի քան երկու անգամ։ Լարի Փեյջը հայտնել է նաև, որ Android ծրագրերի օնլայն խանութից՝ Android Market-ից ներբեռնումների քանակն անցել է 11 միլիարդը։ Android սարքերը շուկայում գրավում են առաջատարի դիրքերը։ Android սարքերի հիմնական մրցակիցն է համարվում Apple ընկերության iOS օպերացիոն համակարգը։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարները քննարկել են համատեղ զորավարժություններն ու համատեղ ռազմարտադրությունը Նրանք հանդիպել են Աստանայում |