Կիրո Մանոյան. ԱՄՆ Պետդեպարտամենտը չի սպառնացել է «Հայ Դատի» ներկայացուցիչներին

Կիրո Մանոյան. ԱՄՆ Պետդեպարտամենտը չի սպառնացել է «Հայ Դատի» ներկայացուցիչներին

PanARMENIAN.Net - Պետդեպարտամենտի կողմից «Հայ Դատի» ներկայացուցիչների հասցեին հնչած սպառնալիքների մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Հայ Դատի» ներկայացուցիչները հաճախ հանդիպում են ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ, սակայն նրանց միջև նման խոսակցություն չի եղել»,-հայտարարել է նա:

Համաձայն «Առավոտ» պարբերականի աղբյուրին, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչները հանդիպել են «Հայ Դատի» գրասենյակի անդամների հետ: Հանդիպման ընթացքում դժգոհություն է արտահայտվել Հայաստանում ՀՅԴ կուսայցության քաղաքականության վերաբերյալ:

«Ավելին, նրանք սպառնացել են «Հայ Դատի» գրասենյակի ներկայացուցիչներին, որ եթե Դաշնակցությունը չդադարեցի քոչարյանամետ քաղաքականությունը, Պետդեպարտամենտն այլևս հայտնի փաստերի վրա աչք չի փակի»,-գրում է պարբերականը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---