Հայոց ցեղասպանություն. Սարկոզին խորհուրդ է տվել Էրդողանին չվախենալ սեփական անցյալից![]() 20 հունվարի 2012 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման առնչությամբ, գրում է թուրքական «Հյուրիեթը»: Սարկոզին նշել է նամակում, որ այդ օրինագիծն ուղղված չէ որևէ մեկի դեմ և անձնական շահեր չի հետապնդում: «Ֆրանսիան հուսով է, որ այդ օրինագծի քննարկումը չի անդրադառնա Անկարայի ու Փարիզի երկկողմ հարաբերությունների վրա»,-ասվում է նամակում: «Պատմությանն առերեսվելը հեշտ չէ, սակայն Ֆրանսիան կարողացավ հաղթահարել այդ պատնեշը և ընդունել սեփական սխալները»,-ասել է Սարկոզին: Օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հունվարի 23-ին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |