Mozilla-ի վեբ-ցույցի արդյունքում 40 միլիոն մարդ դեմ է դուրս եկել SOPA օրինագծին20 հունվարի 2012 - 15:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի մշակած SOPA և PIPA օրինագծերի դեմ վեբ-ցույցերի ընթացքում Mozilla ընկերության Firefox բրաուզերը տեղափոխում էր օգտագործողներին SOPA-ի դեմ էջ, որի արդյունքում 40 միլիոն Firefox օգտագործող հայտնել է իր բողոքը։ Այս մասին հաղորդում է CNET-ը։ «Այս ողջ քայլերն ուղղված են մարդկանց տեղեկացնելու Կոնգրեսի այդ սխալ օրինագծի դեմ»,-գրել է Mozilla-ի ներկայացուցիչը ընկերության պաշտոնական բլոգում։ Mozilla-ի այս շարժման արդյունքում 360 000 էլնամակ է ուղարկվել սենատորներին և Կոնգրեսի անդամներին։ 1,8 միլիոն մարդ այցելել է mozilla.org/sopa էջն տեղեկանալու օրինագծի մասին։ Հունվարի 18-ին Wikipedia-ն դադարեցրել էր իր աշխատանքը ի նշան բողոքի ԱՄՆ Կոնգրեսի կողմից մշակված SOPA օրինագիծի դեմ։ Այդ օրը Wikipedia-ում գրանցվել է 162 միլիոն այցելություն։ Google-ը հավաքել էր 7 միլիոն ստորագրություն ընդդեմ օրինագծի։ Այս օրինագծի դեմ դուրս են եկել Wikipedia-ն, Google-ը, Yahoo!-ն, eBay-ը, Facebook-ը և այլ ինտերնետ ընկերություններ։ Ընդդեմ SOPA օրինագիծի ելույթ են ունեցել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։ SOPA օրինագիծը ենթադրում է կոշտ միջոցների կիրառում պիրատային ռեսուրսների դեմ, որը պարտավորեցնում է ինտերնետ ընկերություններին չհամագործակցել վերջիններիս հետ կառավարության կամ սեփականատերերի պահանջով։ ԱՄՆ Սենատի 8 օրենսդիրներ ետ են կանգնել իրենց իսկ մշակած օրինագծից։ Ներկայումս Կոնգրեսը դեռ քննարկում է SOPA օրինագիծը։ Իսկ Կոնգրեսի ստորին պալատում SOPA-ի քննարկմանը զուգահեռ վերին պալատում կայանում է SOPA-ի նման մեկ այլ՝ PIPA օրինագծի քննարկումը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |