Բանկիրները կախվա՞ծ չեն քաղաքականությունից![]() 20 հունվարի 2012 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բիզնես հասարակությունը քաղաքական ազդեցությունների չի ենթարկվում, ինչ և ամրագրված է բանկային օրենսդրությունում, հունվարի 20-ին Երևանում հայտարարել է «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը: Ըստ նրա, գործարարությունն, անշուշտ, զգայուն է քաղաքական փոփոխությունների նկատմամբ: «Մենք չպետք է դա թաքցնենք, սակայն պետք է ընդգծեմ, որ սրանք Հայաստանում առաջին ընտրությունները չեն»,-ասել է նա: Ինչպես ընդգծել է Օսիպյանը պատմականորեն ընտրությունները սպասումներ են, որոնք ազդեցություն են թողնում տարբեր ոլորտների, սակայն ոչ բանկային սեկտորի վրա: 2012թ մայիսին Հայաստանում կկայանան հերթական խորհրդարանական ընտրությունները, իսկ 2013-ին` նախագահական: Ռուսաստանում նախագահական ընտրությունները կկայանան 2012թ մարտի 4-ին,իսկ խորհրդարանականներն արդեն տեղի են ունեցել դեկտեմբերի 4: Իր հերթին ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան ընդգծել է, որ բանկում ընդունված էթիկայի օրենսգրքի համաձայն, նրա աշխատակիցներին արգելվում է մեկնաբանել քաղաքական իրավիճակը ԵԱԶԲ ներկայության պետություններում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |