ԱՄՆ-ն հերքում է իր մեղսակցությունը «Ֆոբոս-Գրունտի» անկմանը![]() 20 հունվարի 2012 - 15:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյմի Մանինան ժխտում է ԱՄՆ ռադարի ազդեցությունը ռուսական միջմոլորակային «Ֆոբոս Գրունտ կայանի վրա և պնդում է, որ Ռուսաստանին աջակցություն է ցուցաբերվել կայանի հետ կապ հաստատելու առնչությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ըստ նրա, «Ֆոբոս-Գրունտի» հետ կապը կորցնելուց մի քանի օր անց, ԱՄՆ համաձայնվեց «Ռոսկոսմոսի» օգնության խնդրանքին՝ փորձելով վերականգնել կապը կայանի հետ: «Ռոսկոսմոսի» ղեկավար Վլադիմիր Պոպովկինը հայտարարել է, որ գերատեսչությունը կարող է ՆԱՍԱ-ի փորձագետներին ընդգրկել ԱՄՆ ռադարի ազդեցության վարկածը ստուգելու համար: Ավելի վաղ, նա հայտարարել էր, որ հանձնաժողովն առաջին հերթին դիտարկում է արտադրական և կոնստրուկտորական սխալների վարկածը, իսկ ռադարի ազդեցությունը միայն որպես հնարավոր պատճառներից մեկը: Ավտոմատ միջմոլորակային «Ֆոբոս-Գրունտ» կայանը գործարկվել էր նոյեմբերի 9-ին Բայկոնուրից, սակայն կայանը չկարողացավ անցնել դեպի Մարս թռիչքի հետագծին և հունվարի 15-ին «Ֆոբոսի» բեկորները ընկան Երկրի վրա: «Ֆոբոս-Գրունտի» անկման շրջանում չկան միջոցներ, որոնք թույլ կտային արձանագրել իրադարձությունը: Սակայն, հավաստի տվյալների համաձայն, կայանն արդեն ուղեծրում չէ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |