«Սարդարապատը» հորդորում է ներդրումներ անել հանքերի զոհը դարձած գյուղական համայնքներում20 հունվարի 2012 - 16:02 AMT PanARMENIAN.Net - «Սարդարապատ» նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, թե կանաչ տնտեսության հարացույցի ներքո, հայրենի բնության բնական պաշարների խելամիտ և վերականգնողական օգտագործումը, գյուղական համայնքների ենթակառույցների վերականգնումը, հայ շինականի` սեփական ուժերի նկատմամբ հավատը վերականգնելը համայն հայության համար ռազմավարական նշանակության խնդիրներ են, որոնք կարիք ունեն անհապաղ լուծման։ Ըստ այդմ, նախաձեռնությունը դիմում է արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին՝ հորդորելով նրանց գործնական ներդրումներ իրականացնելու գյուղական այն բնակավայրերում, որոնց տեղը կամ որոնց հարևանությամբ «հայրենի իշխանությունները» փորձում են շահագործել կամ արդեն իսկ շահագործում են հանքավայրեր`քանդելով ավանդական երկրագործական միջավայրը։ «Այն, որ Հայաստանում տնտեսության բոլոր ոլորտներում դրական տեղաշարժեր կլինեն միայն առկա կառավարման համակարգի փոփոխությունից հետո, աներկբա փաստ է։ Սակայն պետք է փաստել նաև, որ մինչև իշխող ռեժիմին «վաստակած երկարատև» հանգստի ուղարկելը, անհրաժեշտ է պահպանել հողին կապված հայ մարդուն և իր միջավայրը, պայմաններ ստեղծել, որպեսզի գյուղից արտագաղթը չմեծանա»,- նշվում է շարժման տարածած հաղորդագրության մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |