2011թ. «Արարատբանկի» զուտ շահույթը կազմել է 2,2 մլրդ դրամ 20 հունվարի 2012 - 16:07 AMT PanARMENIAN.Net - 2011թ. «Արարատբանկի» զուտ շահույթը կազմել է 2,2 մլրդ դրամ, կապիտալի շահութաբերության ցուցանիշը (ROE) և ակտիվների շահութաբերության ցուցանիշը համապատասխանաբար կազմել են 19,6 և 3 տոկոս: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հունվարի 20-ին հայտնել է «Արարատբանկ»ԲԲԸ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը: Ինչպես ասել է բանկի ղեկավարը, 2011թ. հաջողվեց ապահովել վարկային ներդրումների 51 տոկոս աճ, ինչը կազմեց 38,6 մլրդ դրամ: Բանկի վարկային պորտֆելի մեծ մասը՝ 65 տոկոս, ըստ Օսիպյանի, կհատկացվի ՓՄՁ-ներին, այդ հարաբերակցությունը կպահպանվի նաև 2012թ.: 2011թ. ավարտին բանկի ակտիվներն աճել են 37 տոկոսով, հաճախորդների քանակն աճել է 50 տոկոսով, պլաստիկ քարտերի քանակն աճել է 30 հազար հատով, աճել է նաև ավանդների քանակը՝ 40 տոկոսով: Աշոտ Օսիպյանը հավելել է նաև, որ բանկը դրական արդյունքներ է արձանագրել նաև դրամական փոխանցումների գծով՝ 2 անգամ, և կոմունալ վճարումների՝ 1,8 անգամ: Անդրադառնալով 2012թ. ծրագրերին՝ նա հայտնել է, որ բանկը կկենտրոնացնի ուշադրությունը վարկավորման երկու ոլորտների վրա՝ գյուղատնտեսության վարկավորում և լիզինգ: Մտադրություն կա բաժանմունքների ցանցն ընդլայնել ևս 5-ով՝ այսօրվա դրությամբ բանկն ունի 37 բաժանմունք: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |