«Նարեկացի» արվեստի միությունում բացվեց «Հնդկաստանը հայերի աչքերով» ցուցահանդեսը

«Նարեկացի» արվեստի միությունում բացվեց «Հնդկաստանը հայերի աչքերով» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր` հունվարի 20-ին «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց «Հնդկաստանը հայերի աչքերով» լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպել է Հայ-hնդակական բարեկամություն ՀԿ-ն Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ և նվիրվում է Հնդկաստանի Հանրապետության օրվա 63-րդ տարելիցին:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրան, ով շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին, նշեց, որ հիմա, երբ շփումն իրականացվում է մասնավորապես ինտերնետի սոց. ցանցերի միջոցով, նմանօրինակ ցուցահանդեսները անհրաժեշտ են երկու ազգերի միջև շփվելու համար:

Միության հիմնադիր Նարեկ Հարթունյանն էլ իր հերթին ասաց, որ ուրախ է ընդունել այդ ցուցահանդեսը միությունում, քանի որ այն առհասարակ արվեստի օջախ է:

Ցուցահանդեսում ներկայացված են 11 հեղինակների շուրջ 50 լուսանկարներ:

Ցուցահանդեսի նպատակն է Հնդկաստան այցելած հայ ճամփորդների կողմից արված լուսանկարով ներկայացնել Հնդկաստանի մշակութային և պատմական հրաշքները:

Ըստ կազմակերպիչների, միջոցառումը կհամախմբի բոլոր նրանց, ովքեր սիրում են հնդկական մշակույթը և չեն ուզում բաց թողնել հնդկական մշակույթի հետ շփվելու հնարավորությունը: Բացի դրանից, այն Հայաստանում հայ-հնդկական ողջ համայնքի համար միավորվելու և մտքեր ու տպավորություններ փոխանակելու ևս մեկ առիթ կլինի:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---