Վերին Լարսի որոշ հատվածներում առկա է ձյան փլուզումների վտանգ![]() 20 հունվարի 2012 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ըստ Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և բնական ռեսուրսների նախարարության հաղորդած տվյալների, հունվարի 20-ի ժամը 15.00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) - Կոբի և Ստեփանծմինդա- Լարսի հատվածներում առկա է ձյան փլուզումների վտանգ, ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տեսակի մեքենաների համար: Առատ ձյան տեղումների և սառցակալման պատճառով, նույն ճանապարհի Պասանաուրի- Գուդաուրի (Պոստա) հատվածում երթևեկությունը սահմանափակված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության դեպքում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ճանապարհի այլ հատվածները ամբողջապես երթևեկելի են: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |