Freedom House. Հայաստանն ու Վրաստանը «մասամբ ազատ» երկրներ են, Ադրբեջանը` ոչ

Freedom House. Հայաստանն ու Վրաստանը «մասամբ ազատ» երկրներ են, Ադրբեջանը` ոչ

PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2011» զեկույցը:

Զեկույցի համաձայն, ինչպես արդեն երկար ժամանակ, Հայաստանն ու Վրաստանը որակավորվել են որպես «մասամբ ազատ» երկրներ: Մինչդեռ Ադրբեջանը, ինչպես և նախկինում, մտել է «ոչ ազատների» թվի մեջ:

Freeedom House-ը գնահատել է քաղաքական և քաղաքացիական իրավունքների հետ կապված իրադրությունը 195 երկրներում և 14 քաղաքական կազմավորումների տարածքում, որոնց կարգավիճակը միջազգային վեճերի առիթ է հանդիսանում:

Գնահատման համար օգտագործվել են երկու չափանիշներ` քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները:

Զեկույցի համաձայն, ազատ են 87 պետություններ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---