ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր MTS Ego սմարթֆոնը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր MTS Ego սմարթֆոնը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերության սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել Android օպերացիոն համակարգով, 4.3 դյույմ անկյունագծով սենսորային էկրանով, 800 ՄՀց արագագործ պրոցեսորով և 5 ՄՊ տեսախցիկով MTS Ego սմարթֆոնը:

Այն մատչելի ու ոճային սմարթֆոն է, որը թույլ է տալիս վայելել ժամանակակից բջջային կապի բոլոր հնարավորությունները MTS Ego սմարթֆոնի արժեքն է 149 000 դրամ: Ձեռք բերելով հեռախոսը` օգտագործողները կարող են մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ 149 000 դրամ բոնուս, որը կարելի է օգտագործել 1 տարվա ընթացքում:

Իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում այն կարելի է ձեռք բերել նաև ապառիկ 12, 18 կամ 24 ամսով՝ վճարելով համապատասխան 13 660 դրամ, 9507 դրամ և 7439 դրամ 0 տոկոս կանխավճարով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---