Սարկոզին խոստանում է ամեն ինչ անել Իրանում պատերազմ թույլ չտալու համար![]() 20 հունվարի 2012 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հունվարի 20-ին հայտարարել է, որ բոլոր ուժերը կգործադրի Իրանում պատերազմ թույլ չտալու համար, հայտնում է Agence France-Presse-ը: Ելույթ ունենալով Ֆրանսիայի ԱԳ նախարարների խորհրդակցությունում՝ նախագահը հայտարարել է, որ հարվածն Իրանի միջուկային օբյեկտներին «պատերազմի ու քաոսի պատճառ» կդառնա: Ըստ Սարկոզիի, Իրանի դեմ ռազմական գործողություն թույլ չտալու համար միջազգային հանրությունը պետք է կիրառի նոր, «ավելի արդյունավետ» պատժամիջոցներ: Մասնավորապես, նա կոչ է արել էմբարգո հայտարարել իրանական նավթի համար, ինչպես նաև սառեցնել Իրանի ԿԲ արտասահմանյան ակտիվները: Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ պատժամիջոցներն ինքնին կարող են ռազմական բախում հրահրել: Թեհրանը սպառնացել է փակել Օրմուզի նեղուցը, եթե արտահանման հետ կապված խնդիրներ առաջանան: Այնուամենայնիվ, չնայած այդ սպառնալիքին, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն արդեն խոստացել են պատժամիջոցներ կիրառել Իրանի ԿԲ դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |