Բակո Սահակյան. Դատական համակարգում անելիքները դեռևս շատ են20 հունվարի 2012 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը և շնորհավորել ոլորտի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ: Իր խոսքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի բնականոն զարգացման ու քաղաքացիական հասարակության ձևավորման գործում չափազանց կարևոր է դատական համակարգի դերը և նրա յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքը: Բակո Սահակյանը կառույցի հանդեպ վստահությունը համարել է պետությունում օրենքի գերակայության, քաղաքացու իրավունքների և արդարության պաշտպանության ամենաիրական չափանիշներից մեկը: Նախագահը նշել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում հանրապետության դատական համակարգում իրականացվել են լուրջ բարեփոխումներ, որոնք շոշափելի ազդեցություն են ունեցել նրա գործունեության արդյունավետության բարձրացման վրա: Միևնույն ժամանակ, նախագահ Սահակյանն ընդգծել է, որ համակարգում անելիքները դեռևս շատ են: Այս պարագայում առանցքային նշանակություն ունեն դատավորների բարձր բարոյական և մասնագիտական հատկանիշները, կադրային ճիշտ քաղաքականությունը, դատավորների վերապատրաստումն ու փորձի փոխանակումը: Բակո Սահակյանը վստահեցրել է, որ ԼՂՀ իշխանությունները կշարունակեն մշտական ուշադրության կենտրոնում պահել համակարգի գործունեությանն ըստ ամենայնի աջակցելու, դատավորների աշխատանքային և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |