Հայաստանը համագործակցություն է սկսել «Let's Do It!» համաշխարհային էկոլոգիական շարժման հետ![]() 20 հունվարի 2012 - 19:38 AMT PanARMENIAN.Net - «Երիտասարդ կենսաբանների ասոցացիա» ՀԿ-ն սկսել է իր համագործակցությունը «Let's Do It!» համաշխարհային էկոլոգիական շարժման հետ: Ս.թ. մարտի 24–ից մինչև սեպտեմբերի 25–ը շարժումը նախատեսում է իրականացնել մի շարք բնապահպանական միջոցառումներ (մաքրման աշխատանքներ, կրթական միջոցառումներ և այլն) աշխարհի ավելի քան 100 երկրում: «Let's Do It!» համաշխարհային շարժման հիմք է դարձել 2008թ.-ին Էստոնիայում իրականացված մեծ աղբահավաքը, որի ընթացքում ավելի քան 50 000 ակտիվիստ 5 ժամվա ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան ավելի քան 10 000 տոննա կենցաղային աղբից: Այս միջոցառումը օրինակ ծառայեց նաև այլ երկրների համար (Լատվիա` ավելի քան 60 000 մարդ, Լիտվա` ավելի քան 110 000 մարդ, Սլովենիա` ավելի քան 246 000 մարդ մասնակցել է նմանատիպ միջոցառումներ): Նախաձեռնողները գտնում են, որ հնարավոր է միավորվել և համատեղ ուժերով մաքրել Հայաստանը, կրթել սերունդ, որը գնահատում է իր շրջակա միջավայրը: Ծրագիրն իրականացնելու համար ՀԿ-ն հրավիրում է բոլոր հետաքրքրված անձանց, հասարակական և պետական կազմակերպություններին, երիտասարդական շարժումներին, խմբերին միավորվել այս գաղափարի շուրջ և միասին կյանքի կոչել այս նախաձեռնությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |