Բաքվում չեն կարողանում կողմնորոշվել` ԵԱՀԿ Մինսկի խումբն իրենց դուր է գալիս, թե ոչ![]() 20 հունվարի 2012 - 20:02 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվությունը կարող է դրական արդյունքների բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, ուրբաթ օրը լրագրողներին է ասել Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բախար Մուրադովան: Դժվարանալով կանխատեսում կատարել հունվարի 23-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների առաջիկա հանդիպման վերաբերյալ` փոխխոսնակը նշել է, որ բանակցությունների շարունակումը խոսում է այն մասին, որ հիմնախնդրի խաղաղ լուծումը դեռևս հնարավոր է: «Կարելի է մաղթել, որպեսզի Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները նույնպես լինեն նույնքան ակտիվ, որքան Ռուսաստանը: Եթե ընդհանուր ակտիվությունն ուղղված լինի հակամարտության կարգավորմանը, ապա անպայման դրական արդյունք կստանա»,- ասել է Մուրադովան, հաղորդում է Trend-ը: Նշենք, որ Բաքվում պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով այն մասին, որ Մինսկի խումբը բոլորովին ոչ արդյունավետ ձևաչափ է ղարաբաղյան հակամարտության լուծման համար, և ակտիվ փորձեր են ձեռնարկում Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը տեղափոխելու այլ ատյաններ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |