ՀՀ ոստիկանապետ. քաղաքացին պետք է գոհ մնա ճանապարհային ոստիկանության որակից և շփումից20 հունվարի 2012 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Այսօր` հունվարի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ ոստիկանությունում աշխատանքային հանդիպում է ունեցել ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ: Անդրադառնալով հաշվառման-քննական բաժանմունքների աշխատանքում տեղ գտած թերություններին, ոստիկանության պետը կարգադրեց ձեռնարկել միջոցներ քաղաքացիներին պատճառվող անհարմարությունները հնարավորինս բացառելու ուղղությամբ: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև արտաքին ծառայությանը: Այստեղ նույնպես կան թերություններ, որ գրչի մեկ հարվածով վերացնելն անհնար է: Բայց կան այնպիսի թերություններ, որոնք հանդուրժել չի կարելի այսօր ու երբեք: Ոստիկանության պետը շեշտեց, որ հասարակությանը ծառայություններ մատուցող ճանապարհային ոստիկանությունը պետք է հարիր լինի իր կոչմանը` ծառայել հասարակությանը, մինչդեռ կան մարդիկ, որոնք չեն ընկալում օրվա հրամայականը, իրենց վարքուբարքով շարունակում են արատավորել իրենց և համակարգի անունը: Ոստիկանության պետն անթույլատրելի համարեց, որ մի քանիսի պատճառով կարող է արատավորվել և ճանապարհային, և, ընդհանրապես, ոստիկանության պատիվը: Նա նշել է, որ իրենց հարկավոր են ազնիվ, ուժեղ ու պատվախնդիր ոստիկաններ, ուստի համատեղ ուժերով պետք է հասնել նրան, որ քաղաքացին գոհ մնա, ինչպես ճանապարհային ոստիկանության մատուցած ծառայությունների որակից, այնպես էլ ճանապարհային ոստիկանների հետ ունեցած շփումից: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին Գեղարքունիքն ու Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կգործակցեն գյուղատնտեսության ոլորտում Ֆրանսիացի մասնագետներն այցելել են նաև Գավառի գյուղատնտեսական քոլեջ Բաթոյան․ Երբ ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աճում է, դա դրական է՝ սկսել են դիմել իրավապահներին «գիտենք, որ դեպքերն ավելի շատ են»,–ասել է նա |