Լոս Անջելեսի ոստիկանությունը պարզել է, թե ում են պատկանում Հոլիվուդում հայտնաբերված գլուխը, ձեռքերն ու ոտքերը

Լոս Անջելեսի ոստիկանությունը պարզել է, թե ում են պատկանում Հոլիվուդում հայտնաբերված գլուխը, ձեռքերն ու ոտքերը

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի ոստիկանությանը հաջողվել է պարզել, թե ում են պատկանում Հոլիվուդում հայտնաբերված գլուխը, ձեռքերն ու ոտքերը: Սակայն ոստիկանությունն առայժմ չի հրապարակում զոհի անձը, քանի որ դեռևս շարունակում է մարդասպանի որոնումները: Ավելի վաղ ենթադրվում էր, որ զոհը կարող է ազգությամբ հայ լինել: Այդ տեղեկատվությունը ոչ հաստատում են, ոչ էլ հերքում:

Լոս Անջելեսի ոստիկանությունը Hollywood նշանի տակ գտնվող այգում` Bronson Vanyon շրջանի մոտակայքում, տղամարդու գլուխ գտնելու գործով հետաքննություն է սկսել մի քանի օր առաջ: Պոլիէթիլենային տոպրակով թաղված գլուխը գտնվել է երկու կանանց կողմից, որոնք զբոսանքի էին տարել իրենց շներին: Վերջերս հայտնաբերված ձեռքը եղել է գլխից 50 յարդ հեռավորության վրա: Ոստիկանության տվյալներով, գլխի վիճակից դատելով, մարդը վերջերս է մահացել: Ոստիկանությունը պնդում էր, որ զոհի անձը կհաստատվի մատնահետքերի շնորհիվ:

Այս գործի առնչությամբ Լոս Անջելեսի ոստիկանությունը հարցաքննել է հայտնի դերասան Բրեդ Փիթի թիկնապահին: Ինչպես գրում է X17online-ը, ոստիկանները որոշել են հարցաքննել Bronson Canyon թաղամասի բնակիչներին՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով: Այդ թաղամասում է գտնվում նաև հռչակավոր դերասանի տունը:

Այս գործով զբաղվում է ոստիկանության շուրջ 30 աշխատակից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---