Արոնյանի հաղթական պարտիան Գաշիմովի հանդեպ ճանաչվել է լավագույնը Վեյկ ան Զեեի 6-րդ տուրում

Արոնյանի հաղթական պարտիան Գաշիմովի հանդեպ ճանաչվել է լավագույնը Վեյկ ան Զեեի 6-րդ տուրում

PanARMENIAN.Net - Հաղթելով ադրբեջանցի Վուգար Գաշիմովին՝ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձել է շախմատի Վեյկ ան Զեիի ավանդական «Տատա Ստիլ» փառատոնի միանձնյա առաջատարը: Արոնյանն իր հաշվին ունի 4,5 միավոր:

Արոնյանի հաղթանակը Գաշիմովի հանդեպ ճանաչվել է օրվա լավագույն պարտիան, և հայ շախմատիստը ստացել է հատուկ դրամական պարգև:

Արոնյանի հիմնական մրցակից Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), որը մինչ 6-րդ տուրը Արոնյանի հետ հավասար միավորներ ուներ, կիսել է միավորները Դավիթ Նավարայի (Իսպանիա) հետ: Կարլսենը 4 միավորով կիսում է 2-3 տեղերը Թեյմուր Ռաջաբովի (Ադրբեջան) հետ:

7-րդ տուրում Արոնյանը կհանդիպի ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ, որը 3,5 միավորով 6-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---