Apple-ի թվային ձեռնարկները բարձրացնում են ուսանողների առաջադիմությունը21 հունվարի 2012 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերության iPad պլանշետների թվային ձեռնարկ-դասագրքերի մեկ տարի ընթացող պիլոտային ծրագիրը ցույց է տվել, որ ուսանողների առաջադիմությունը մաթեմատիկա առարկայից բարձրացել է 20%-ով՝ համեմատած ավանդական գրքերով ուսումնական ծրագրի հետ։ Այս մասին հայտարարել է Houghton Mifflin Harcourt հրատարակիչը՝ ներկայացնելով պիլոտային ծրագրի արդյունքները, որն անցկացվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Riverside Unified դպրոցում, գրում է Apple Insider-ը։ HMH Fuse կոչվող ծրագիրը օգնել է ուսանողների 78%-ին առաջադիմել թեստային քննություններից։ Այս քննական թեստերը ավանդական դասագրքերով ուսանողների 59% էր միայն կարողանում լավ արդյունքի հասնել։ Հիշենք, որ Apple ընկերությունը թարմացրել է իր գրքերի օնլայն խանութը iBooks-ը՝ համալրելով այն թվային ձեռնարկներով։ Յուրաքանչյուր դասագիրք-ձեռնարկ արժե 15 դոլար։ Բացի դրանից ընկերությունը թողարկել է iBooks Author SDK-ն, որի միջոցով նախագծողները կարող են Mac OS X օպերացիոն համակարգի համար ստեղծել դասագրքեր։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել |