Հայկական կողմը մտավախությու՞ն ունի ձեռք բերել Թումանյանի Թբիլիսիի տունը

Հայկական կողմը մտավախությու՞ն ունի ձեռք բերել Թումանյանի Թբիլիսիի տունը

PanARMENIAN.Net - Ըստ «Հայկական ժամանակ» թերթի, հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տան պատմությունը ձգձգվում է, որովհետև հայկական կողմը վախենում է նախադեպ ստեղծել, քանի որ այդ քաղաքում ապրել են բազմաթիվ հայ ականավոր գործիչներ, ում բնակարանները դեռ գոյություն ունեն:

ՀՀ կառավարության մոտ կանգնած փորձագետներից մեկը թերթին պատմել է, որ հայկական կողմը մտավախություն ունի, որ ներկայումս գնելով Թումանյանի բնակարանը, հետո ստիպված կլինի գնել Արամ Խաչատրյանի, Օրբելի եղբայրների, Բաշինջաղյանի և այլ գործիչերի տներ: «Այդպես որ գնա, Հայաստանը պետք է գնի Թիֆլիսի կեսը` շուկայականից բարձր գնով», ասել է փորձագետը:

Ինչ վերաբերում է Թումանյանի բնակարանի ներկա սեփականատեր Արչիլ Լեժավային, ապա նա թերթին նշել է, որ սիրում և մեծ հարգանքով է վերաբերվում հայ ժողովրդին և գիտի, թե տան նախկին սեփականատիրոջ մասին: Ըստ Լեժավայի, նա շահագրգիռ է, որ խնդիրը նորմալ լուծում ստանա:

Նա նաև ասել է, որ դեզինֆորմացիա է տարածվել, որ նա և իր հայրը գործարարներ են և ցանկանում են հնարավորինս թանկ վաճառել բնակարանը: Ըստ նրա, եթե հայկական կողմն իր համար համարժեք բնակարան ձեռք բերի համարժեք տեղում, ինքը պատրաստ է զիջել այն:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---