Ֆրանսիան կարող է դուրս բերել զորքերը Աֆղանստանից արդեն այս տարի

Ֆրանսիան կարող է դուրս բերել զորքերը Աֆղանստանից արդեն այս տարի

PanARMENIAN.Net - Ֆրանսիական մամուլը կրկին սկսել է ակտիվորեն քննարկել Աֆղանստանում ռազմական ներկայության հեռանկարները՝ 4 ֆրանսիացի զինծառայողների մահվան կապակցությամբ, հայտնում է «Ռուսաստան-24» հեռուստաալիքը:

Նախագահ Նիկոլյա Սարկոզին որոշել է դադարեցնել ֆրանսիացիների մասնակցությունը մարտական գործողություններին: Իսկ առաջիկա նախագահական ընտրություններում նրա մրցակից սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել ավելի կտրուկ հայտարարությամբ՝ Աֆղանստանից զորքերը հարկավոր է դուրս բերել արդեն այս տարի, ոչ թե 2014թ., ինչպես նախատեսվում է: Ըստ փորձագետների, դա կարող է նպաստել Օլանդի վարկանիշի բարձրացմանը, որն առանց այդ էլ 4 տոկոսով գերազանցում է գործող նախագահի վարկանիշը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---