ԱՄՆ հայերը ջավախահայերին օգնելու ծրագիր են մշակում![]() 21 հունվարի 2012 - 13:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքը, մասնավորապես Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ջավախահայերին օգնելու ծրագիր են մշակում: Ինչպես հայտնում է հանձնախմբի մամլո ծառայությունը, կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանը հանդիպել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուրի Յակոբաշվիլու հետ: «Վրաստանի իշխանությունները շահագրգռված են, որ այդ շրջանը զարգանա և ողջունում են համագործակցությունը ԱՄՆ իշխանությունների, ինչպես նաև ամերիկահայ համայնքի հետ»,-ասել է դեսպանը: Դեռ 2011թ. աշնանը Խաչիկյանը մեկնել էր Ջավախք մի խումբ ամերիկահայերի հետ իրավիճակին ծանոթանալու համար: Ծրագրի հիմնական նպատակն է աշխատատեղերի ստեղծումը Ջավախքում: «Մենք հուսով ենք, որ համագործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ արդյունավետ կլինի»,-ասել է Խաչիկյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |