Ժան Պիեռ Բյոլ. Ցեղասպանության մասին օրինագիծը մեմորիալ օրինագիծ չէ

Ժան Պիեռ Բյոլ. Ցեղասպանության մասին օրինագիծը մեմորիալ օրինագիծ չէ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան Պիեռ Բյոլը, որը ներկայացնում է սոցիալիստական կուսակցությունը, հայտարարել է, որ կիսում է իր կուսակցության դիրքորոշումը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ, որը կողմ է «քվեարկել օրինագծին ստորին պալատում», հայտնում է AFP-ն:

«Ցեղասպանության մասին օրինագիծը մեմորիալ օրինագիծ չէ»,-ասել է նա՝ հավելելով, որ սատարում է օրինագծին: «Սենատի Սահմանադրական հանձնաժողովը հայտնել է իր կարծիքը, ժամանակ կլինի և բանավեճի, և քվեարկության համար երկուշաբթվա նիստում»,-ասել է Բյոլը:

Հունվարի 18-ին Սենատի Սահմանադրական հանձնաժողովը դեմ արտահայտվեց օրինագծին: Սենատում օրինագիծը կքննարկվի հունվարի 23-ին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---