ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԴԱՌՆԱԼ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը մտադիր է ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու դառնալ: Այդ մասին, Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն` իր բուլղարացի գործընկեր Նիկոլայ Սվինարովի հետ կայացած բանակցություններից հետո: «2004 թվականի մայիսին Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը, անցնելով Բուլղարիայի ճանապարհով, կդառնա ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու», - ասել է Ս.Աբիեւը: Նա հաղորդել է, որ ներկայումս աշխատանք է տարվում Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ անհատական համագործակցության ծրագրի ստեղծման ուղղությամբ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---