ՎՐԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼ, ԳՏՆՈՒՄ Է ԶԲԻԳՆԵՎ ԲԺԵԶԻՆՍԿԻՆ 5 նոյեմբերի 2003 - 23:22 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը եւ Հայաստանը կարող են ՆԱՏՕ-ի անդամ դառնալ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է նշանավոր ամերիկյան քաղաքագետ, ԱՄՆ նախկին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին` ելույթ ունենալով «Նոր Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ռազմավարական խնդիրները» կոնֆերանսում: Նրա խոսքերով, այսօր Եվրոպան թեւակոխում է «սառը պատերազմի» ավարտին եւ Խորհրդային Միության փլուզմանն հաջորդած վերափոխման երրորդ փուլը: «Առաջին փուլը, որը ես կանվանեի «Վարշավյան փուլ», ոչնչացրել է «սառը պատերազմի» ժառանգությունը` Լեհաստանը, Հունգարիան եւ Չեխիայի ՆԱՏՕ-ին ինտեգրելու ճանապարհով»,-նշել է քաղաքագետը: Այնուհետեւ, նրա խոսքերով, եղավ երկրորդ փուլը, որը կարելի է կոչել «Վիլնյուսյան», որը վերաբերում էր Բալթիայի երկրներին: «Եվ երրորդ փուլը, որը մենք կթեւակոխենք մոտ ժամանակներս, ես կանվանեի «Կիեւյան փուլ»: Մենք կմտնենք շատ ավելի անծանոթ տարածք` ենթադրելով պատմական եւ սոցիալական ավելի մեծ անորոշություն: Անկասկած, դա ավելի ծանր գործընթաց է: Իհարկե, ուկրաինական ժողովուրդն արժանի է ունենալ իր սեփական տեղն այդ ընդհանրության մեջ, եթե ինքը ցանկանում է դա: Ճիշտ նույնպիսի պլաններ, որքան էլ երկարաժամկետ դրանք չթվան, ի վերջո, վերաբերում են եւ Վրաստանին, եւ Հայաստանին». - հայտարարել է Զ.Բժեզինսկին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |