Թուրքիան կխզի 4 մլրդ դոլարի պայմանագիրը Ֆրանսիայի հետ, եթե Ցեղասպանության մասին օրինագիծն ընդունվի

Թուրքիան կխզի 4 մլրդ դոլարի պայմանագիրը Ֆրանսիայի հետ, եթե Ցեղասպանության մասին օրինագիծն ընդունվի

PanARMENIAN.Net - Ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կարող է թանկ նստել Ֆրանսիայի վրա: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթը», ամենից շատ կտուժի թուրք-ֆրանսիական համագործակցությունը պաշտպանության ոլորտում:

Թուրքական իշխանությունները մտադիր էին ֆրանսիական Eurosam ընկերությանը 4 մլրդ դոլար փոխանցել՝ հեռահար հրթիռների ու ՀՀՊ համակարգերի գնման համար:

«Եթե օրենքն ընդունվի, Ֆրանսիան կարող է մոռանալ այդ նախագծի մասին»,-հայտարարել է թուրք պաշտոնյաներից մեկը:

Օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հունվարի 23-ին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---