2011-ը, սկսած 1880 թվականից, ամենատաք տարիներից է եղել

2011-ը, սկսած 1880 թվականից, ամենատաք տարիներից է եղել

PanARMENIAN.Net - 2011թ Երկրի մակերևույթի միջին ջերմաստիճանը, սկսած 1880թ-ից, 9-րդ տեղում է, գրում է Կոմպյուլենտան` ՆԱՍԱ-յի տվյալներով: Տիեզերական հետազոտությունների ՆԱՍԱ ինստիտուտը նշում է, որ երկրի մակերևույթի ջերմաստիճանն աճում է: Նախորդ տարում այն 0,51˚C-ով բարձր է եղել 1951-1980թթ ժամանակահատվածի համեմատ: Այդ ժամանակահատվածը ավանդաբար համարվում է գլոբալ տաքացմանը անմիջականորեն նախորդող ժամանակահատված:

2011-ի և ամենատաք տարու` 2010թ-ի, միջև տարբերությունը կազմել է 0,12 ˚C:

Հետազոտողները ենթադրում են, որ ջերմաստիճանի բարձրացման հիմնական պատճառը մթնոլորտում գազային արտանետումների կոնցենտրացիայի մեծացումն է:

Ջերմաստիճանի վերլուծությունը իրականանում է ավելի քան հազար օդերևութաբանական կայանների տվյալների, ծովի մակերևույթի ջերմաստիճանի արբանայակային չափումների հիման վրա:

Ջեյմս Հանսենը սպասում է ջերմաստիճանի նոր ռեկորդային աճ` առաջիկա 2-3 տարիների ընթացքում, քանի որ արևային ակտիվությունը այժմ շատ բարձր է:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---