Թուրքերը մեկնում են Փարիզ`ցեղասպանության օրինագծի դեմ բողոքի ակցիա անցկացնելու համար

Թուրքերը մեկնում են Փարիզ`ցեղասպանության օրինագծի դեմ բողոքի ակցիա անցկացնելու համար

PanARMENIAN.Net - Հունվարի 21 Փարիզում ծրագրված է անկացնել թուրքական կազմակերպությունների բազմահազարանոց երթ` Սենատում ցեղասպանությունների, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեմ:

Երթին մասնակցելու են հրավիրվել Եվրոպայի բոլոր թուրքական կազմակերպությունները, ինչպես նաև ադրբեջանական սփյուռքը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ը:

«Գերմանիայից ժամանելու է թուրքերին փոխադրող 75, Հոլանդիայից` 50, Բելգիայից` 40 և Անգլիայից` 15 ավտոբուս: Ֆրանսիայի մյուս քաղաքներից ևս սպասվում են 506 ավտոբուսներ: Կլինեն նաև մարդիկ, ովքեր կժամանեն արագընթաց գնացքներով և իրենց ավտոմեքենաներով: Սպասվում է, որ Փարիզ կժամանի նվազագույնը 35 հազար մարդ»,-ընդգծել է «Ֆրանսիա-Թուրքիա» ասոցիացիայի համակարգող կոմիտեի ներկայացուցիչ Հիկմեթ Թյուրքը:

Երթը կավարտվի Ֆրանսիայի Սենատի շենքի մոտ ժամը 17:00-ին:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատը օրինագիծը կքննարկի հունվարի 23:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---