Ալեքսեյ Մուխինը ցեղասպանության ֆրանսիական օրինագծի մասին. գործ ունենք նախընտրական քայլի հետ

Ալեքսեյ Մուխինը ցեղասպանության ֆրանսիական օրինագծի մասին. գործ ունենք նախընտրական քայլի հետ

PanARMENIAN.Net - «Խոսելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մասին` գործ ունենք Սարկոզիի նախընտրական քայլի հետ»,-հայտարարել է Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը:

Ըստ նրա, « նման քայլը լավ մեկնարկ է Սարկոզիի նախընտրական ընկերության համար»:

«Այս իրավիճակը Սարկոզիին անհրաժեշտ էր նրա համար, որպեսզի քննարկումներն ակտիվանան, իսկ օրինագծի հետագա ճակատագիրը նրան քիչ է հետաքրքրում»,-կարծում է փորձագետը:

Նախագահ Նիկոլյա Սարկոզիի նախաձեռնությամբ Ֆրանսիայի ԱԺ-ը քննարկամն է դրել ցեղասպանությունների, այդ թվում` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Դեկտեմբերի 22 Ազգային Ժողովը ընդունել է օրինագիծը: Վերին պալաըում օրինագծի քննարկումը նախատեսվում է հունվարի 23:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---