2012թ Հայաստանի շախմատի չեմպիոնուհի է դարձել Մարիա Կուրսովան![]() 23 հունվարի 2012 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 22 ավարտվել է Հայաստանի շախմատի կանանց առջնությունը: Չեմպիոնուհի է դարձել Հայաստանի հավաքականի անդամ Մարի Կուրսովան, ով երկրի առաջնությանը մասնակցում էր առաջին անգամ: Կուրսովան հնարավոր 11-ից հավաքել է 9 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղը` 8.5 միավորով, զբաղեցրել է Աննա Հայրապետյանը, ով իրավունք է ստացել հանդես գալու Հայաստանի հավաքականում: Եվգենիա Դոլուխանովան 6.5 միավորով նվաճել է բրոնզե մեդալ: Այս երեք շախմատիստուհիները իրավունք են ստացել հանդես գալու Հայաստանի 2013թ առաջնությանը, 1-5 տեղերը զբաղեցրածները` Եվրոպայի 2012թ անհատական առաջնությանը, իսկ 6-8 տեղերը զբաղեցրածները փետրվարին Մոսկվայում կմասնակցեն Aeroflot open առաջնությանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |