Մերսեդեսը բախվել է մետաղյա արգելապատնեշին`վարորդը մահացել է

Մերսեդեսը բախվել է մետաղյա արգելապատնեշին`վարորդը մահացել է

PanARMENIAN.Net - Հունվարի 22-ին ժամը 19.00-ի սահմաններում «Մերսեդես Բենց-190Ե» մակնիշի ավտոմեքենան Սևան-Գավառ ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել մետաղյա արգելապատնեշին:

Ոստիկանությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով վարորդը` 53-ամյա Ազատ Ավետիսյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---