Ադրբեջանի տարօրինակ խաղերը. Բաքուն միջազգային հանրութայնը կոչ է անում շտապ լուծել ղարաբաղյան խնդիրը![]() 23 հունվարի 2012 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն հանդես է եկել « ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ շուտափույթ վերջնական խաղաղ համաձայնագրի կնքման աշխատանքները սկսելու օգտին»: Ինչպես հայտնում է 1news.az-ը, այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած 2011թ ամփոփիչ հաշվետվությունում: Ադրբեջանը «միջազգային հանրությանը կոչ է անում ավելի հաստատակամ և հետևողական լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում` տարածաշրջանում խաղաղ մթնոլորտի, կայունության և համագործակցության ձևավորման նպատակով»: Փաստաթղթում ասվում է, որ 2011թ «պաշտոնական Բաքուն շարունակել է բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ` միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա` հանդես գալով, ինքնիշխանության այսպես կոչված տարածքային ամբողջականության վերականգնման դիրքից»: Հավելենք, որ այս հայտարարությունը տարօրինակ է Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման ֆոնի վրա, քանի որ նա փորձում է հնարավորինս խանգարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, զուգահեռաբար հանդես գալով` Ղարաբաղում ռազմական գործողոըթյուններ սկսելու սպառնալիքով, հրադադարի ռեժիմն անընդհատ խախտելով, կողմերի հանդիպումները տապալելով, ինչպես, օրինակ Կազանի հանդիպումը նախորդ տարվա հունիսին: Այսօր` հունվարի 23-ին, Սոչիում, ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |