Էդգար Վարդանյան. Ընդդիմությունը չի հավատում ընտրությունների միջոցով իշխանափոխությանը![]() 23 հունվարի 2012 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Հայկական ընդդիմությունը չի հավատում ընտրությունների միջոցով իշխանափոխությանը և նրա` ընտրական օրենսգիրքը փոխելու առաջարկը միայն մի նպատակ է հետապնդում`թուլացնել իշխանությունների դիրքերը, կարծում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) քաղաքական փորձագետ Էդգար Վարդանյանը: Լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծել է, որ ընդդիմությունը, հասկանալով հասարակությունում տիրող մթնոլորտը, հանդես է գալիս միայն կոնկրետ հարցերով: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է ընդդիմությունը ընտրել հատկապես 100- տոկոսանոց համամասնական ընտրակարգը, ապա Վարդանյանը նկատել է, որ մեծամասնական համակարգը հանդիսանում է գործող ռեժիմի կողմից իշխանությունը պահպանելու լավագույն միջոց: Ընդ որում, ըստ փորձագետի, թեև չի բացառում ընտրական օրենսգրքի փոփոխությունը և անցումը 100-տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի մինչև մայիսի խորհրդարանական ընտրությունները, սակայն դա քիչ հավանական է: Ինչ վերաբերում է իշխանական կառույցներում զարգավումներին, ապա Վարդանյանը ընդգծել է, որ տեղի է ունենում ռեսուրսների կոնսոլիդացիա նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ, օլիգարխական խմբի նեղացում: Հայաստանի ԱԺ-ն բաղկացած է 131 պատգամավորներից, որոնցից 41-ն ընտրվում է մեծամասնական, 90-ը` համամասնական ընտրահամակարգով: Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով իշխանություններին արգելել մեծամասնական ընտրահամակարգը և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին: Այս նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր: ՀԱԿ-ը նաև հայտնել է, որ ծրագրում է հանրահավաք իրականացնել` խերհրդարանում 100 տոկոսանոց ընտրահամակարգին անցում կատարելու հարցի քննարկման օրերին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |