Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի մի հատվածում երթևեկությունը արգելված է բոլոր մեքենաների համար

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի մի հատվածում երթևեկությունը արգելված է բոլոր մեքենաների համար

PanARMENIAN.Net - Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ըստ Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և բնական ռեսուրսների նախարարության հաղորդած տվյալների, հունվարի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածներում առկա է ձյան փլուզումների վտանգ,ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տեսակի մեքենաների համար:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ առատ ձյան տեղումների և սառցակալման պատճառով, նույն ճանապարհի Պասանաուրի- Գուդաուրի (Պոստա) հատվածում երթևեկությունը սահմանափակված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը բաց է:

Առատ ձյան տեղումների պատճառով Կոբի-Լարսի ճանապարհին երթևեկությունը թույլատրվում է միայն 2 տանող կամրջակներով մեքենաների համար: Այլ տիպի մեքենաների համար երթևեկությունը արգելված է: Ստեփանծմինդա- Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է: Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: Ճանապարհի այլ հատվածները ամբողջապես երթևեկելի են:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---