Սև վիշապի տարին պաշտոնապես մտել է իր իրավունքների մեջ![]() 23 հունվարի 2012 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Արևելյան օրացույցով նոր տարին պաշտոնապես սկսվել է: Այն դիմավորել է ավելի քան 1 մլրդ մարդ: Սև վիշապի տարվա տոնախմբությունների էպիկենտրոնը Չինաստանն է. չէ՞ որ այտեղ վիշապը հատուկ պաշտամունքի առարկա է: Մասնավորապես, Պեկինում կազմակերպվել է աննախադեպ ներկայացում` չինական վիշապների պար, հրավառությամբ լուսավորված երկինք, հայտնում է Առաջին ալիքը: Սիչուան նահանգում կայացել է գունազարդ ջրային լազերային շոու. Ջրավազանի մակերևույթին ներկայացվել են պատմական սյուժեներ: Եղել է նաև հոլոգրաֆիկ վիշապ: Ինչպես գրում է ՌԲԿ-ն, Նոր տարին կամ Գարնան տոնը, համաձայն չինական հավատալիքների, ընտանեկան տոնախմբություն է: Այն ընդունված է տոնել հարազատների և ընկերների շրջանում: Այդ օրը պարտադիր պետք է ճաշակել ձուկ, որը հանդիսանում է բարեկեցության և հարստության խորհրդանիշ: Տոնի ևս մեկ առանձնահատկությունը շարունակական հրավառությունն է: Համարվում է, որ այդ օրը մարդը շրջապատված է ոգիներով, որոնց պետք է վախեցնել աղմկոտ պայթուցիկներով և հրավառությամբ: Լուսնային օրացույցով նոր տարին նաև նշվում է Կորեայում, Ճապոնիայում, Վիետնամում և տարածաշրջանի այլ երկրներում: Ռուսաստանում նոր տարին դիմավորում են բուդդիստական շրջաններում, հատկապես Բուրյաթիայում: Արևելյան Նոր տարին կամ Սպիտակ ամսվա բուրյաթական տոնը պաշտոնապես տոնվում է հանրապետությունում սկսած 1991թ. և համարվում է հանգստյան օր, գրում է Պրավդա.ռու-ն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |