Առաջընթացը բանակում Սեյրան Օհանյանի համար ակնհայտ է![]() 23 հունվարի 2012 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Հայ հասարակության վերաբերմունքը բանակի նկատմամբ միշտ էլ դրական է եղել, ընդգծել է լրագրողներին տված հարցազրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Կան մի քանի կազմակերպություններ, որոնք փորձում են ամեն ինչ շահարկել: Չեմ ուզում ասել, որ բանակում ամեն ինչ իդեալական է, սակայն առաջընթացն ակնհայտ է, բոլոր առումներով»,-հայտարարել է նա: Մասնավորապես նա ընդգծել է կարևորագույն խնդիրը, որը դրված է բանակի առջև` սահմանների պաշտպանություն և մարտական հերթապահություն, սահմանային ինժեներական կառույցների ամրապնդում, նոր սպառազինության ձեռքբերում, ԶՈւ նյութատեխնիկական բազայի ամրապնդում: Նախարարը նաև նկատել է, որ «2011թ ուսումնական տարին բանակի համար հաջող էր`կարգապահության և զոհերի նվազման տեսանկյունից»: Ընդ որում, նա նկատել է, որ այդ վիճակագրությունը մյուս կողմից անընդունելի է, քանի որ «ցանկացած կորուստ` ցավ է: Յուրաքանչյուր կորուստ մենք ողբում ենք հարազատների հետ, և խիստ միջոցներ ձեռնարկում ոչ միայն հրամանատարական անձնակազմի, այլ բոլոր մեղավորների նկատմամբ: Իրավապահ մարմինների հետ համատեղ աշխատանքի միջոցով փորձում ենք անել ամեն բան, որ բացթողումներ չլինեն»: Օհանյանն ընդգծել է, որ բանակի ձևավորման շնորհիվ, հատկապես վերջին տարիներին, հասարակություն-բանակ կապն օրեցօր ամրանում է: «Ունենք հասարակական կազմակերպությունների և անհատների լայն շրջանակ, ում հետ մենք համագործակցում ենք և նրանց առաջարկությունների, կարծիքների, կառուցողական մոտեցման շնորհիվ, օրեցօր բարելավում, շտկում ենք բանակում տիրող իրավիճակը»,-հավելել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |