Ռուսաստանի ադրբեջանցիները մտադիր են դատի տալ Գորբաչովին

Ռուսաստանի ադրբեջանցիները մտադիր են դատի տալ Գորբաչովին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ադրբեջանական համայնքը մտադիր է դատի տալ Գորբաչովին: Այդ մասին ԱՊԱ-ին է հայտարարել ռուսաստանցի քաղաքագետ, ՌԴ պետական հումանիտար համալսարանի կովկասյան կենտրոնի գլխավոր տնօրեն Իսմաիլ Աղակիշիևը: Ըստ նրա, 1990թ. հունվարի 20-ի ջարդը իրականացվել է Գորբաչովի հրամանով: «Գորբաչովն է հեղել արյունը, ուստի նա պետք է կանգնի դատարանի առջև: Նա պետք է պատասխան տա ոչ թե միայն ադրբեջանական ժողովրդին, այլ նաև վրացիներին ու լիտվացիներին»:

Աղակիշիևը նշել է, որ ադրբեջանցիների համար օրինակելի է լիտվացիների փորձը, որոնք ևս դատի էին տվել Գորբաչովին: «Կարևոր է, որ ադրբեջանցիները, վրացիներն ու լիտվացիները համախմբված գործեն այս հարցում»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---