Թուրքիայի Բողոքարկման դատարանը հրաժարվել է ազատ արձակել Դինքի մարդասպանին![]() PanARMENIAN.Net - Թուրքիայի Բողոքարկման դատարանը հրաժարվել է ազատ արձակել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթին, գրում են թուրքական ԶԼՄ-ները: Հունվարի 17-ին թուրքական դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվող Էրհան Թունջելին և ցմահ բանտարկության` Յասին Հայալին: Դատավարությունը տևեց 5 տարի: Հրանտ Դինքը սպանվել է 200թ. հունվարի 19-ին իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը: Դինքի ընտանիքի փաստաբանները գտնում են, որ Սամասթը գործիք է եղել հանցագործության պատվիրատուների ձեռքում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |