Փետրվարի 11-ին Ն. Մադոյանի կատարմամբ Հայաստանում առաջին անգամ հնչելու է Պագանինիի 3-րդ կոնցերտը23 հունվարի 2012 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանում առաջին անգամ հնչելու է Պագանինիի ջութակի 3-րդ կոնցերտը: Կոնցերտը կատարելու են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան), իսկ որպես մենակատար` աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Մադոյանը: Մաեստրոյի խոսքով վերը նշված կոնցերտը ոչ միայն Հայաստանում է կատարվելու առաջին անգամ, այլ առհասարակ շատ երկրներում այն չի կատարվել: Համերգը ղեկավարելու է Հարավային Կորեայից ժամանած դիրիժոր Վալտե Ջոնգը: Նիկոլայ Մադոյանը ծնվել է 1973 թ-ին Երևանում: 1988թ-ին դարձել է Չայկովսկու անվան, այն ժամանակ դեռ համախորհրդային մրցույթի հաղթող: Միջազգային բեմում առաջին անգամ հանդես է եկել 1989թ-ին Մարինյան թատրոնի հետ Շլեզվիգ-Գոլշտեյնի փառատոնում: Մադոյանը ձայնագրել է 7 ալբոմ, որից «Kontrapunkt»-ը Լոնդոնի «The Strad» ամսագիրը համարել է լավագույնը` ջութակի նույնանման ալբոմների մեջ: Ջութակահարը ապրում է Գերմանիայում, բայց միշտ կապ է ունեցել իր հայրենիքի հետ: Նա միշտ մասնակցել է բարեգործական համերգների: ՀՀ անկախության 13-ամյակի առիթով արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի, ինչպես նաև Երևանի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչմանը: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |