Էրդողանը Ֆրանսիային սպառնում է պատասխան քայլերով Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունման դեպքում![]() 23 հունվարի 2012 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի Սենատում այսօր քննարկվելիք ցեղասպանությունների, այդ թվում`Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել: Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ը, վարչապետը նշել է, որ տվյալ օրինագիծը համարվում է Սարկոզիի նախընտրական ծրագիրը: «Մենք պատասխան քայլեր կձեռնարկենք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեպքում»,-ընդգծել է նա: Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Խորհրդարանի վերին պալատը օրինագիծը կքննարկի հունվարի 23: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |